Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հարավային Օսիայի ԶՈւ ստորաբաժանումները կարող են մտնել Ռուսաստանի ԶՈւ կազմի մեջ. razm.info

Մարտ 13,2017 17:26

Ռուսաստանի կառավարությունը նախագահին է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև կնքել համաձայնագիր, որով հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումները կանցնեն Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ: Համաձայնագիր կնքելու նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատուկայքում:

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր — խմբ) ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը դուրս է գալու ծառայությունից և պայմանագրային ծառայության անցնի Հարավային օսիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում:

Այս պահին փաստաթուղթը դեռ նախագծի կարգավիճակում է, Ռուսաստանի նախագահի հավանությունը ստանալուց հետո ՌԴ դիվանագիտական կառույցները բանակցություններ են սկսելու հարավօսական կողմի հետ՝ համաձայնագիրը կնքելու համար: Դրանից հետո էլ երկու պետությունները պետք է վավերացնեն այն:

Նյութի մանրամասները կարդացեք razm.infoի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031