Տուգանքների համակարգում սպասվող փոփոխությունների մասին «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» մի քանի ներկայացուցիչներ և վարորդներ փետրվարի 25-ին հանդիպում ունեցան լրագրողների հետ, որի ընթացքում բարձրաձայնեցին այդ փոփոխությունների հեռանկարները և իրենց պահանջները: Հանդիպման ընթացքում նրանք այս փոփոխությունները որակեցին որպես նախընտրական քարոզարշավի շոու:
Aravot.am-ը տեղեկատվական հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվության բաժին: Հրապարակում ենք մեր հարցը և ոստիկանությունից ստացված պատասխանը.
Հարց. Տուգանքների վճարման համակարգում նոր փոփոխություններ են նախատեսվում, որքանո՞վ են դրանք բավարարում վարորդներին: Այդ փոփոխությունները կատարելիս հաշվի՞ են առնվել վարորդների կարծիքները, և ո՞ր կազմակերպություններին եք դիմել: Խնդրում եմ պատասխան նամակում ուղարկել ձեր դիրքորոշումը փոփոխությունների հետ կապված:
Պատասխան՝ Ձեր 25.02.2017թ. գրության կապակցությամբ հայտնում եմ, որ տուգանքների վճարման համակարգում նոր փոփոխություններ նախատեսված չեն և ոչ էլ նախատեսվում են:
Կարդացեք նաև
Եթե խոսքը վերաբերում է տուգանքը չվճարելու դեպքում փաստացի չվճարված տուգանքի չափի 25 և 50 տոկոսով ավելանալը հանելուն, ապա նշված նախագիծը արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը և ներկայացվել Ազգային ժողով:
Ռոզա Հակոբյան