Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր պետության ուժը, զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է». Սեյրան Օհանյան

Մարտ 13,2017 17:08

Այսօր Վետերանների միությունում ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը թվարկեց, թե ինչ առաջընթաց է եղել իր ղեկավարման տարիներին, որ զորավարժություններ է կազմակերպել. «Իմ ղեկավարման տարիներին է, որ բանակ-հասարակություն կապը սկսել է ամրապնդվել եւ բանակը մաքսիմալ բացվել է ժողովրդի առջեւ: Իմ ղեկավարման տարիներին 2 անգամ կազմել ենք ԶՈՒ զարգացման պլաններ, քաղաքացիական վերահսկողության մակարդակն է բարձրացել»: Նա ասաց, որ իր ղեկավարման տարիներին է, որ ՊՆ-ին ենթակաները ամենաշատ բացահայտումներն են արել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան:

«Կադրային քաղաքականության մեջ սուբյեկտիվ գործոնները վերացվել են, ինչը մինչեւ ինձ չի վերացվել: Բնակարանների փոխհատուցման պայմանների մեջ սուբյեկտիվ գործոնը վերացվել է: Մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, զորակոչի մեջ արդարության մեծ մակարդակ ենք վերցրել»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով. «Շատ մարդիկ զորակոչի ոլորտում մեծ հարստություններ են դիզել: Ես կանգնեցրել եմ այդ ամենը, ինչու մինչեւ ես չի արվել: Ով էլ լինի այսօր բանակի ղեկավարման հենքին, բանակն իր գործն անելու է»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Տնտեսության մենաշնորհ վիճակը, կուտակված լինելը մի քանի մարդու ձեռքին՝ մի քանի մեծահարուստների մոտ, ես դա համեմատում եմ այդ մարդկանց ղեկավարների հետ: Իսկ ղեկավարները մարտի դաշտում գտնվում են ավելի հետ հրամանատարական կետերում: Այսինքն, մեր պետության ուժը, զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է»:

Իր ելույթի վերջում Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ իր բարեկամներին գործի չի տեղավորել իր պաշտոնավարման տարիներին. «Չեք կարող ասել, որ Օհանյան Սեյրանի տղան, փեսան, բարեկամը այս կամ այն պաշտոնին են, այս կամ այն բիզնեսն են անում: Իհարկե, մենք մեր աշխատանքի մեջ մեր սխալներն ենք արել. Բայց փորձել ենք վերացնել: Անսխալական մարդիկ չեն լինում»: Նա վետերաններին հորդորեց այդ ամենը հաշվի առնելով նաեւ ընտրություն կատարել՝ վստահեցնելով, որ անկախ նրանց քաղաքական հայացքներից իրենց կողքին է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031