Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի այս ընտրությունները իջեցնել բակի ասֆալտի, թաղի լավ տղու մակարդակի». Սեյրան Օհանյան

Մարտ 13,2017 16:56

Այսօր Վետերանների միությունում ՕՐՕ դաշինքը գլխավորող Սեյրան Օհանյանն ասաց, որ իրեն մտահոգում է այս ընտրությունների որակը. «Չի կարելի այս ընտրությունները իջեցնել բակի ասֆալտի, թաղի լավ տղու մակարդակի: Մեր երկիրը չափազանց բարդ մարտահրավերների առաջ է կանգնած՝ ռազմական ագրեսիայի վտանգ կա, տնտեսության խորը անկման միտումներ եւ այլն:

Սեյրան Օհանյանը հորդորեց ժողովրդին զգոն լինել. «Ես մերժում եմ եւ չափազանց վտանգավոր եմ համարում, այսպես կոչված, ջայլամի քաղաքականությունը, որը կա ՀՀ-ում: Չխոսել մարտահրավերների մասին՝ չի նշանակում, որ այդ մարտահրավերները չկան»:

Նա ասաց, որ տեսնում ենք, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց ռազմական հնարավորությունները ընդլայնում, գերտերությունների հետ փորձում հարաբերությունները լավացնել ու ՀՀ իշխանությունները որեւէ կերպ դրան չեն արձագանքում. «Կոչ եմ անում բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերի ղեկավարներին բաց երկխոսության, բաց քննարկման՝ այս թեմաների վերաբերյալ»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ չի կարելի կենտրոնանալ միայն առօրյա կենցաղային խնդիրների վրա, միեւնույն է, գալու է ժամանակ, որ ստիպված ենք լինելու սպառնալիքների աչքերին ուղիղ նայել: Բոլոր խնդիրներին պետք է հանդիպակաց մարտ հայտարարել»:

Սեյրան Օհանյանն այսօր պարզաբանեց, թե ինչու է որոշել մտնել քաղաքականություն. «Լինելով ՊՆ-ի ներսում, ես զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունեն բավարար չեն, որ կատարելագործենք մարտական կարողությունները: Պետք է ամուր թիկունք, իսկ ամուր թիկունք ձեւավորելու համար պետք է ամուր տնտեսություն: Եթե զինվորի ձեռքին հիմնական գործիքը, որը հաղթական ելք է բերում, զենքն է, ապա ժողովրդի ձեռքին հաղթական ելք բերողը տնտեսությունն է…Բանակում եղած ժամանակ ես բավականին լուրջ աշխատանք եմ կատարել բանակի ռազմավարական մակարդակը բարձրացնելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031