Ազգային ժողովի ընտրություններին ընտրատեղամասում ընտրողին տալու են 9 քվեաթերթիկ, որոնցից յուրաքանչյուրի վրա լինելու է մեկ կուսակցության կամ դաշինքի անվանում: Ընտրողը քվեախցիկում այդ քվեաթերթիկներից ընտրելու է իր համակրած քաղաքական ուժի քվեաթերթիկը:
Այդ գործընթացը գաղտնի է: Տեղամասում ամեն ինչ մտածված է այնպես, որ որևէ մեկը չիմանա, թե ում քվեարկեց ընտրողը: Թե որ կուսակցությանը կամ դաշինքին քվեարկեց քաղաքացին՝ գիտի միայն ինքը:
Քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է այլ նաև պարտականություն, որի մասին է անիմացիոն տեսանյութը:
Կարդացեք նաև
«Իրազեկ քաղաքացիների միավորում»