Այսօր Աշտարակ քաղաքում Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպման ժամանակ տարբեր կանայք անընդհատ մոտեցան Գագիկ Ծառուկյանին եւ ուզում էին համբուրել նրա ձեռքերը: Գագիկ Ծառուկյանը թույլ չտվեց:
Ավելի ուշ, արդեն իր ելույթում Գագիկ Ծառուկյանը իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին ասաց, թե ինքը տեղյակ է, որ ընտանիքներում վեճեր են ընկել, թե ում պետք է տալ ձայնը: Նա հորդորեց ապրիլի 2-ին մի օրվա համար քայլ չկատարեն, որովհետեւ այդ դեպքում 5 տարի վատ է լինելու:
Մանրամասները` տեսանյութում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում աշտարակաբնակ Սվետա Հովհաննիսյանը նեղսրտեց. «Էս ինչ են անում էս ժողովրդին, ժողովրդին բոմժ են սարքում»: Տիկին Սվետայի վրդովմունքը իշխանությանն էր ուղղված: Նա ասաց, որ հավատում է միայն Ծառուկյանին, իր կարծիքով, միայն Ծառուկյանն է խոսքի տեր մարդ:
«Երեխեքս Ռուսաստան թափառում են, էս ա իշխանության դեմքը»,- ասաց տիկին Ռոզան: Տիկնոջը հիշեցրինք, որ այլ գործիչներ էլ կան, օրինակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Սեյրան Օհանյան: Տիկին Սվետան թափ տվեց ձեռքը եւ հեռացավ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ