Լրահոս
Օրվա լրահոսը

The New York Times-ի անդրադարձը՝ «Ատամհատիկ» հայկական ծեսին

Մարտ 13,2017 15:34

Հայաստանում երեխաները իրենց ապագա մասնագիտության մասին սկսում են մտածել դեռևս շատ վաղ տարիքից՝ վեց ամսականից: Այս մասին գրում է The New York Times թերթը՝ պատմելով «Ատամհատիկ» հայկական ծեսի մասին:

Ավանդույթի համաձայն, երբ երեխայի առաջին ատամը դուրս է գալիս, ծնողները նրա առաջ տարբեր առարկաներ են դնում, որոնք խորհրդանշում են տարբեր մասնագիտություններ. բարձրախոս, բժշկական սարքավորումներ, մկրատ կամ փող: Առաջին ընտրած առարկան խոսում է երեխայի ապագա մասնագիտական նախասիրությունների մասին՝ ասվում է հոդվածում:

«Ատամհատիկ»-ի սկզբում երեխայի վրա ցորենի, գարու, սիսեռի հատիկներ են լցնում, որպեսզի նա չվախենա, նրա գլխավերևում կտոր կամ անձրևանոց են պահում:

«Ատամհատիկ»-ը նշում են ինչպես Հայաստանի բնակիչները, այնպես էլ հայկական սփյուռքը: Հոդվածում նշվում է նաև, որ հին ժամանակներում երեխայի առաջ ընդամենը երկու առարկա էին դնում՝ դանակ և սանր (կամ հայելի), որը խորհրդանշում էր ոչ թե ապագա մասնագիտությունը, այլ հաջորդ երեխայի սեռը: Եթե երեխան դանակ էր վերցնում, ապա նա եղբայր կունենար, իսկ սանր վերցնելու դեպքում՝ քույր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031