Լրահոս
Օրվա լրահոսը

Լենուղիում վրդովված տղամարդը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ելույթի ժամանակ մարդկային վերաբերմունք էր պահանջում (Տեսանյութ)

Մարտ 13,2017 15:21

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը մարտի 10-11-ը Արմավիրի մի շարք գյուղերում եւ քաղաքներում ժողովրդին ներկայացնում էր նախընտրական իրենց ծրագրերը, առաջարկները: Հիմնականում հավաքվածները տարեց մարդիկ ու քիչ թվով երիտասարդներ էին, կանայք զբաղված էին տան, դաշտի աշխատանքներով: Մի մասն էլ, իրենց ասելով, վախենում էին դուրս գալ ելույթը լսելու, քանի որ պետական գործ ունեին եւ վախենում էին զրկվել գործից` ընդդիմադիր կուսակցականների ելույթը լսելու համար:

Շրջայցի վերջին գյուղում` Լենուղիիում, որտեղ հավաքվածները երիտասարդներ էին, երկար լսելով «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Մանուկյանին, Լեւոն Զուրաբյանին, Վահագն Խաչատրյանին` մի տղամարդ պոռթկաց եւ բարձր ձայնով ասաց. «Որ տարին մեկ անգամ գայիք, ժողովրդի դարդ ու ցավը հարցնեիք, էսօր 10 հոգի չէր հավաքվի, այլ 250 հոգի: Էսօր սաղ գալիս սենց խոսում են, ախր ի՞նչ կարող եք փոխել: Էսօր իմ տղեն Ղարաբաղ առաջին գիծ կանգնած ծառայում ա, կարաս ընենց անես, որ խաղաղություն լինի»: Նրան ի պատասխան՝ Վահագն Խաչատրյանն ասաց` այո, բա դրա համար ենք այստեղ:

Մանրամասները` տեսանյութում:

Արամ Մանուկյանը վրդովված տղամարդուն հիշեցրեց, որ մարզում սկսված խաղողի մթերման խնդիրների ժամանակ իրենց կողքին է եղել, մի կին էլ վեճի մասնակից լինելով՝ ասաց. «Բացի Լեւոն Զուրաբյանից եւ Արամ Մանուկյանից, ո՞ւմ ես տեսել ելույթ ունենա, որ ժողովրդի կողմից ա: Միշտ իրանք են պայքարել: Էսօր Հանրապետականի ձեռնա փողերը»,-որին ի պատասխան՝ տղամարդն ասաց, որ այսօր ամեն ինչը փողի մեջ չի, մարդկային արժանիքները, վերաբերմունքն արժե ամեն ինչ:

Մանրամասները` տեսանյութում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031