Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կխառնվի Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտությանը

Մարտ 13,2017 14:17

«Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կարող համախոհներ լինել, ուղղակի այնպես է ստացվել, որ այս երկու երկրների շահերը համընկել են»,- ասաց «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը մարտի 11-ին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:

Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ Ֆյոդոր Լուկյանովն ասաց, որ Ռուսաստանը կխառնվի Ղարաբաղի շուրջ ծագած հակամարտությանը, բայց ոչ թե կրակի վրա յուղ լցնելու համար, այլ զարգացող դեպքերը կանգնեցնելու համար:

«Իհարկե դա խնդրի լուծում չէ, բայց երկրներում տիրող խաղաղ իրավիճակն ավելի լավ է, քան շարունակաբար ձգվող հակամարտության զարգացումը»,- ասաց նա:

Մելանի Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031