Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Գասպարյանը մեջբերեց հայտնի երգը. «7 յար ունեմ, 7-ն էլ սիրուն, 7-ն էլ աննման» (Տեսանյութ)

Մարտ 13,2017 14:03

Մարտի 13-ին «Տեսակետ» մամուլի ակումբում հյուրընկալվել էին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ, գրականագետ Դավիթ Գասպարյանն ու ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը: Դավիթ Գասպարյանն առաջարկեց Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակը շնորհավորել. «Չարենց, ծնունդդ շնորհավոր» արտահայտությամբ եւ ծափերով:

«Չարենցի հետ հոբելյանական է դառնում նաեւ 37 թիվը՝ Ստալինյան բռնաճնշման 80-րդ տարելիցը»,-փաստեց գրականագետը:

Նա ուրախությամբ նշեց, որ 2012-ին հրատարակված եւ մեծ աղմուկ հանած իր «Գիրք մնացորդացը» վերջապես կհասնի ընթերցողին. «Ցավոք գիրքս այս ժողովրդավար դարաշրջանում կալանավորի կարգավիճակով էր»

Ռուբեն Կարապետյանն էլ խոսեց Չարենցի 120-ամյակին նվիրված ելույթ-մենախոսությունից, որը կկայանա «Գոյ» թատրոնում: Արվեստագետն ասաց, որ հպարտ է, որ կարողացել է Չարենցից մի պտղունց վերցնել: Նաեւ նշեց, թե Չարենցը 7 դուռ է բացում, նա մի մարդ էր, որ իրեն նվիրեց մշակույթի վաղվա օրվան եւ մեր մշակույթը մաքրեց ավելորդ տատասկներից:

Դավիթ Գասպարյանը ընդդիմացավ Ռուբեն Կարապետյանի` Չարենցի վերաբերյալ ասած «7 դուռ » արտահայտչությանը: «Եթե նրա սիրած կանանց մասին հայտնի երգի բառերով ասվեր՝ 7 յար ունեմ, 7-ն էլ սիրուն, 7-ն էլ աննման, դա ավելի ճիշտ կլիներ: Չարենցը ոչ թե 7 դուռ է բացել, այլ անսահման դռներ, նա Երեւանը դարձրել է գրական մայրաքաղաք»,- շեշտեց գրականագետը:

Հավելենք, որ Չարենցի հոբելյանի առիթով իր ֆեյսբուքյան էջում յուրատեսակ նախաձեռնությամբ էր հանդես եկել նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նա իր բոլոր ընկերներին առաջարկել էր Չարենցյան որեւէ տող դնել իր գրառման տակ եւ սեփական էջերում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031