ՌԴ Հարավային ռազմական օկրուգում հայտարարել են զորքերի մարտական պատրաստականության անսպասելի ստուգում, որին ներգրավված է մոտ 6 հազար զինծառայող և 1.5 հազար միավոր տեխնիկա: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային ռազմական օկրուգի հաղորդագրությունը:
«Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարը Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Աստրախանի և Վոլգոգրադի շրջաններում, Կարաչաևո-Չերկեսիայում և Ադիգեյում տեղակայված մի շարք միավորումների և զորամասերի, ինչպես նաև Հայաստանի և Աբխազիայի հանրապետություններում ռուսական ռազմաբազաների ստորաբաժանումների մարտական պատրաստականության անսպասելի ստուգում է սկսել»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ գլխավոր նպատակն է ստուգել՝ ինչքանով են ստորաբաժանումները պատրաստ կատարել նախանշված խնդիրները, ինչպես նաև գնահատել մարտական պատրաստության մակարդակը: Ստուգումներին ներգրավված է ավելի քան 20 շտաբ: Իրականացվելու են նաև տակտիկական զորավարժանքներ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ