2017 թվականին Ադրբեջանում նախատեսում են սկսել անօդաչու թռչող սարքերի երկու տեսակի արտադրություն: Այս մասին հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով կառավարությանը:
«Կարճ ժամկետներում Ադրբեջանում սկսվել է «Zerbe» անօդաչու թռչող սարքերի արտադրություն, որոնք հաջողությամբ փորձարկվել են: 2017-ին նախատեսվում է կազմակերպել անօդաչու թռչող սարքերի ևս երկու տեսակի արտադրություն»,-ասել են Ադրբեջանի կառավարությունում:
Կառավարության հայտարարության համաձայն՝ 2016թ. պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները արտադրել են 272.6 միլիոն մանաթի արտադրանք՝ տարեկան ծրագիրը կատարելով 100.2 տոկոսով: Նշվում է, որ 2010թ. համեմատ արտադրության ընդհանուր ծավալն աճել է 3 անգամ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ