Երգչուհի Յուլյա Սամոյլովան կներկայացնի Ռուսաստանը «Եվրատեսիլ-2017» մրցույթին: Նա կկատարի «Flame is burning» երգը: Այս մասին հաղորդում է RIA Novosti գործակալությունը՝ վկայակոչելով ռուսական Առաջին հեռուստաալիքի հաղորդագրությունը:
Յուլյան մանկուց տեղաշարժվում է հաշմանդամի սայլակով և ունի առաջին խմբի հաշմանդամություն: Միևնույն ժամանակ աղջիկն ապրում է լիարժեք կյանքով:
«Ես, իհարկե, ցնցված եմ, մինչեւ հիմա չեմ կարողանում գիտակցել, որ դա ինձ հետ Է տեղի ունենում: Ես երջանիկ եմ»,-ասել է երգչուհին գործակալությանը:
Երգչուհի և կոմպոզիտոր Յուլյա Սամոյլովան ծնվել Է 1989 թվականին: Բազմիցս հաղթել Է տարբեր երաժշտական մրցույթներում, 2013 թվականին մասնակցել Է «Ֆակտոր Ա» երգի հեռուստանախագծին:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ