Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցմահ դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Մարտ 13,2017 11:50

Մարտի 3-ից անժամկետ հացադուլ է հայտարարել Արմավիր ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արամ Պետրոսյանը` բողոքելով պետի անգործության ու անտարբերության դեմ: Ըստ հացադուլավորի՝ պաշտոնյան չի զբաղվում կալանավորների խնդիրներով, անհարկի տույժեր է տալիս, տանում պատժախուց:

Արամի պատմելով՝ ինքը դիմում է գրել, որ անհամատեղելի է ապրել իր խցակցի հետ, սակայն պետը դիմումն անհետևանք է թողել: Արդյունքում վիճաբանություն է եղել ու նրան պատժախուց են տարել: Խուցը նորմալ չի, իբր նորոգել են, բայց անարդյունք:

«Պետը զբաղվում է այն խնդիրներով, որոնց մասին հրապարակումներ են լինում»,-պատմեց խմբագրություն զանգահարած ցմահ դատապարտյալը: Նա դիմումներ է հղել ՔԿՀ վարչության պետին, արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին բայց դեռ արձագանք չկա:

Դավիթ ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031