Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաձգիգ Լիլիթ Մկրտչյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն

Մարտ 13,2017 11:40

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ: Սա 8 տարվա ընդմիջումից հետո Եվրոպայի մեծահասակների առաջնությունում հայ հրաձիգների նվաճած առաջին մեդալն է:

Լիլիթը, վազող թիրախ նորմալ վազք մեծահասակների պայքարում հավաքելով 369 միավոր, անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 6:2 հաշվով զիջելով ուկրաինուհի Գալինա Ավրամենկոյին՝ դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Լիլիթ Մկրտչյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սան է, նրա անձնական մարզիչն է Արմենակ Գալոյանը:

Մեր երկիրը Եվրոպայի առաջնությունում ներկայացրել են 13 մարզիկ. հրացան զենքաձևում՝ Սուրեն Բերյան, Հրաչիկ Բաբայան, Քրիստիան Լաուեր, Հայկ Բաբայան, Վրեժ Թորոսյան, Նարեկ Ադամյան, Ալլա Պողոսյան, ատրճանակ զենքաձևում՝ Նորայր Առաքելյան, Էլմիրա Կարապետյան, Զավեն Իգիթյան, Բենիկ Խլղաթյան, վազող թիրախ զենքաձևում՝ Լիլիթ Մկրտչյան, Հովհաննես Խաչատրյան:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվել է Սլովենիայի Մարիբոր քաղաքում, որին մասնակցել են 46 երկրի 577 մարզիկներ:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031