Եվրոպայի բադմինտոնի կոնֆեդերացիան մարզաձեւի Հայաստանի առաջատար Լիլիթ Պողոսյանին հրավիրել է մասնակցելու «Centre of Excellence» ծրագրին:
Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի փոխանցմամբ, ծրագրի նպատակը իրենց երկրներում բավարար պայմաններ չունեցող հեռանկարային բադմինտոնիստներին մարզվելու հնարավորություն տալն է:
Լիլիթ Պողոսյանն ապրիլի 25-30-ը Դանիայի Կոլդինգ քաղաքում մասնակցելու է Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որից հետո մեկնելու է Դանիայի Հոլբեկ քաղաք` մայիսի 1-ից 5-ը մասնակցելու ուսումնամարզական հավաքին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ»
11,03.2017