Անգլիայի գավաթի խաղարկության Լոնդոնի «Չելսիի» հետ այսօր կայանալիք հանդիպումից առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» մնացել է առանց մաքուր հարձակվողների:
Զլատան Իբրաիմովիչը որակազրկված է եւ գավաթային երեք հանդիպումներում խաղադաշտ մտնելու իրավունք չունի:
BBC Sport հեռուստաալիքի փոխանցմամբ, մարզման ժամանակ Ուեյն Ռունին բախվել է Ֆիլ Ջոնսի հետ եւ հանդիպումը բաց է թողնելու ստացած ոտքի վնասվածքի պատճառով: Վնասվածք ունի եւ Լոնդոն չի մեկնել Անտոնի Մարսիալը, իսկ Մարկուս Ռեշֆորդը թիմին օգնել չի կարող, որովհետեւ հիվանդացել է:
Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատում է նաեւ Manchester Evening News-ը, որի լրագրողները Սթոքփորտ երկաթուղային կայարանում Լոնդոն մեկնող «Մանչեսթեր Յունայթեդի» վերոնշյալ ֆուտբոլիստներից ոչ մեկին չեն նկատել:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ manutd.com-ի