Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքվի կոռումպացված, ավտորիտար ռեժիմը գտնվում է ճգնաժամի եզրին. Freedom House 

Մարտ 13,2017 11:13

Բաքվի ռեժիմը կոռումպացված է, ավտորիտար և  գտնվում է տնտեսական ճգնաժամի եզրին: Այն նաև հավակնում է դառնալ հիմնական գազ մատակարարող երկիրը Եվրամիության համար:

Այս մասին գրում է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին՝ անդրադառնալով  Ալիևների կլանի իշխանությանն ու կոռուպցիոն սկանդալներին:

Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակեց երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում: Ոմանք կարող են ասել, որ այս քայլն արվեց կանանց լիազորությունները հզորացնելու նպատակով: Հարյուր տարի առաջ Ադրբեջանը դարձավ առաջին մուսուլմանական երկիրը, որտեղ կանայք քվեարկության իրավունք ստացան, մի բան, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում միայն 2 տարի անց:

Սակայն երկրի ծանր տնտեսական դրությունն ու Եվրոպական պաշտոնյաների հետ առնչվող վերջին կոռուպցիոն սկանդալները  հուշում են, որ փոխնախագահի նշանակման հետևում  առկա իրական պատճառներն ավելի ծավալուն են և առնչվում են ռեժիմի երկարակեցությանն ու ժողովրդավարական աշխարհի հետ ապագա հարաբերություններին՝ գրում է հոդվածագիրը:

Ֆոլին հիշեցնում է, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ադրբեջանին հաճախ անվանում են «ռազմավարական գործընկեր»՝ չնայած  այդ երկրում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների աճող ձերբակալությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ դրսևորվող ճնշումներին: Ադրբեջանական լոբբիստների ջանքերի շնորհիվ ժողովրդավարական երկրների քաղաքական գործիչներն աչք են փակում այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների վրա:

«Իր կնոջն առաջին փոխնախագահ նշանակելով՝ Իլհամ Ալիևն ասում է, որ երկիրն իրեն է պատկանում: Այն, որ իշխանությունը պատկանում է Ալիևների ընտանիքին, քննարկման ենթակա չէ»,-«Freedom House»-ի հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Պաոլո Սերբոլոն:

Հոդվածագրի կարծիքով՝ չնայած այս ամենին Ադրբեջանի իշխող ռեժիմը բախվում է աննախադեպ թուլացնող գործոնների. վերջին հինգ տարիներին նավթի համաշխարհային գնի տատանումներն ու Ադրբեջանական ազգային արժույթի անկումը լուրջ հարված են հասցրել երկրի տնտեսությանը:

Հոդվածը հիշեցնում է, որ մինչև վերջերս փոխնախագահի ինստիտուտը բացակայում էր Ադրբեջանի կառավարման համակարգում, այն ներդրվել է  անցած տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների արդյունքում:

Ոմանք պնդում են, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը առաջին փոխնախագահի պաշտոնում նպատակ ուներ Իլհամ Ալիևի իշխանությունը փոխանցել նրան, եթե վերջինս մահանա կամ դառնա անգործունակ: «EurasiaNet» պարբերականի լրագրող Էմիլ Սանամյանի կարծիքով՝ փոխնախագահների ինստիտուտի ներդրումը նպատակ ուներ լուծելու իշխանության ներսում գործող տարբեր կլանների հակամարտության խնդիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031