ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Գեորգ Լինքը դատապարտել են ադրբեջանցի բլոգեր, Թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ղեկավար Մեհման Հուսեյնովի դատավճիռը: Նրանք պաշտոնական Բաքվին կոչ են արել անհապաղ ազատ արձակել նրան:
«Ես իշխանություններին կոչ եմ անում Հուսեյնովին ազատել, հույս ունեմ, որ այդ որոշումը կվերանայվի Վճռաբեկ դատարանում»,-ասել է Միյատովիչը:
ԺՀՄԻԳ-ի ղեկավար Գեորգ Լինքը իր հերթին նշել է, որ անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների վերաբերյալ ցանկացած բողոք պետք է անմիջապես քննվի: «Այս իմաստով Հուսեյնովի դատավճիռը մտահոգություն է հարուցում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովը մարտի 3-ին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման Բաքվի Նասիմի շրջանի ոստիկանապետի՝ զրպարտության մասին հայցի հիման վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ