Լրահոս
Օրվա լրահոսը

9-ամյա հայուհի Աննայի համար Հոլանդիայի «Մանկական ձայն» շոուի ժյուրիի անդամները մրցում էին (տեսանյութ)

Մարտ 12,2017 20:07

Ընդամենը մարտի 10-ին հոլանդական «Մանկական ձայն» շոուի կողմից Յութուբում տեղադրված եւ արդեն իսկ ավելի քան 276 հազար դիտում գրանցած տեսանյութի հերոսուհին 9-ամյա Աննան է: «Սա տղամարդկանց աշխարհ է»` This is a man’s world երգի կատարման հենց առաջին իսկ նոտաներից ժյուրիի անդամ հայտնի երգիչ Մարկո Բորսատոն, որը տասնյակ հեղինակավոր պարգեւներ է ստացել եւ մոտ 50 պլատինե սկավառակ է թողարկել, անմիջապես սեղմեց «ուզում եմ այս երգչին» կոճակը եւ շրջվեց: Մինչեւ կատարման վերջին պահը նա չէր զսպում իր հիացմունքը, անգամ բարձրացավ աթոռին եւ սկսեց այնտեղից ծափահարել Աննային:

Աննան 9 տարեկան է, մեծանում է երաժշտական ընտանիքում, ծնողները Հայաստանից են: Նա խոսում է հայերեն, թեեւ դեռ երբեւէ չի եղել իր ծնողների հայրենիքում: Երազում է հանրաճանաչ դառնալ, ուզում է ունենալ սեփական դելֆիններ եւ մի ամբողջ պահարան` փայլփլուն զգեստներով եւ կոշիկներով:

Թեեւ ժյուրիի երեք անդամներն էլ` Մարկո Բորսատոն, Իլզե Դելանժեն եւ Ալի Բ-ն ցանկացան իրենց թիմ ընդգրկել փոքրիկ հայուհուն, սակայն նա ընտրեց ռեփեր, կատակերգու, հաղորդավար Ալի Բ-ին, որը Աննայի առջեւ ծնկի էր եկել եւ ծնկաչոք խնդրում էր` դառնալ իր թիմի անդամը:

https://www.youtube.com/watch?v=48sZ6hpaHNQ&list=RD48sZ6hpaHNQ&index=1

 

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031