Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ը խորհրդարան անցնելու դեպքում, առաջարկելով կոալիցիա կազմել, պատռելու է կեղծ ընդդիմության դիմակը

Մարտ 12,2017 17:39

«Ելք» դաշինքը, որն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Արաբկիր համայնքում, անցավ բակերով՝ քաղաքացիներին կոչ անելով ընտրել «Ելք»-ին, քանի որ «հանրապետականների ստեղծած այդ ճահճից միակ ելքը «Ելքին» ընտրելն է»:

«Ելքի» առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը բակից բակ անցնելու ժամանակ զրույցի էր բռնվում քաղաքացիների հետ: Նա վստահեցրեց, որ «Ելք»-ը, խորհրդարան անցնելու դեպքում, ոչ մի պարագայում ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի: Արաբկիրցիներից մեկը պարոն Փաշինյանին խորհուրդ տվեց խորհրդարանում մնացած ուժերի հետ միավորվել եւ ՀՀԿ-ից ազատվել:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց՝ «Եթե մենք խորհրդարանում տեսանք, որ կա շանս առանց ՀՀԿ-ի կոալիցիա ձեւավորել եւ մեծամասնություն կազմել ու իշխանափոխություն անել, մենք կգնանք էդ ճանապարհով»: Քաղաքական անցուդարձից տեղյակ քաղաքացին իր կարծիքը հայտնեց՝ «Նախկին դաշնակցականները նրանց հետ են, Արթուրը նրանց օգտին է քվեարկելու այսինքն՝ մեծամասնություն կկազմեն, էլ ո՞նց կազատվեք նրանցից»: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հիմա էդ ուժերը, որ ասում են ընդդիմադիր ենք, մենք ասելու ենք՝ եկեք ընդդիմություն ձեւավորենք Սերժի իշխանությունը փոխենք, տեսնենք ո՞վ կգա»:

«Համոզված չե՞ք, որ դաշնակցականները չեն գալու, Արթուրը չի գալու»,-պարոն Փաշինյանին ասաց զրուցակիցը: «Խի՞ մենակ իրենք, ես համոզված եմ մյուսներն էլ չեն գալու»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ վերջապես վերջ կդրվեն այն խոսակցություններին, թե ով է ընդդիմություն՝ ով ընդդիմություն չի:
Երբ պարոն Փաշինյանը քաղաքացիներից հետաքրքրվում էր, թե տրամադրությունը ոնց է, պատասխանում էին՝ մեկ ամսից պարզ կլինի:

Բակերում պարոն Փաշինյանը նույն տեքստն էր կրկնում. «Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ երկարատեւ եւ կոռուպցիոն գործունեության արդյունքում Հայաստանը հասցրել է հուսահատության եզրին եւ հիմա ցանկանում է փողի, ընտրակաշառքի, վարչական լծակների միջոցով ավելի խորացնել իր իսկ ստեղծած ճահիճը՝ դրանով իր գործունեությունը բարեհաջող շարունակելու համար: Բայց մենք եկել ենք ձեզ ասելու, որ Սերժ Սարգսյանի եւ հանրապետականի ստեղծած այդ ճահճից ելք կա, եւ դուք կարող եք ապրիլի 2-ին օգտվել այդ հնարավորությունից»:

Բակից բակ անցնելով՝ «Ելք»-ը բաժանում էր նախընտրական բուկլետները: Բակերից մեկում Նիկոլ Փաշինյանը ավտոտնակի վրա քարոզարշավ արեց՝ կրկին կոչ անելով չհուսահատվել եւ քաղաքացիներին ցույց տալով «ճահճից ելքը»:

Բակերից մեկում քաղաքացին Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Վարդան Այվազյանը Երանոսի զավոդը ո՞նց քանդեց: «Ելք»-ի թեկնածու Փաշինյանը հարցը վերահասցեագրեց Վարդան Այվազյանին՝ պարոն Այվազյան, քաղաքացին հարցնում է՝ Երանոսի զավոդը ո՞նց քանդեցիք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի/shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031