Մարտի 11-ին Արմավիր ՔԿՀ-ի 1-ին մասնաշենքի խցերից մեկում 56-ամյա դատապարտյալ է մահացել: Պատճառը սրտի կաթվածն է եղել:
Ըստ մեր աղբյուրների՝ եթե ժամանակին ՔԿՀ-ի աշխատողները շտապ օգնություն կանչեին, ապա հնարավոր կլիներ փրկել դատապարտյալի կյանքը:
Ընդհանրապես, կալանավայրերում չգրված օրենք կա, որ շտապ օգնություն կանչելուց «զոն նայողները» պիտի 3000-5000 դրամ տան: Սակայն այս դեպքում, ըստ մեր աղբյուրների` Արմավիր ՔԿՀ-ի «զոն նայողը»՝ Նժդեհը, մեղմ ասած, բարկացել է աշխատողների վրա, որ ժամանակին բուժօգնություն չեն կանչել:
Դավիթ ԱՐԱՄՅԱՆ