Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատանի գյուղապետը բողոքում է Շիրակի դաշնակցականներից. «Ինձ արհամարհելով՝ քարոզարշավից 5 րոպե առաջ դահլիճ են պահանջում»

Մարտ 12,2017 13:11

Քիչ առաջ մեզ էր դիմել Ազատան գյուղի գյուղապետ, ՀՀԿ-ական Վարդան Իկիլիկյանը՝ դժգոհելով, որ Շիրակի մարզի դաշնակցականները, որոնց թվում են նաև Շիրակի նախկին ու ներկա մարզպետները՝ Ռոմիկ Մանուկյանն ու Հովսեփ Սիմոնյանը, իրեն շրջանցելով՝ ուզում են մշակույթի տանը քարոզարշավ անցկացնել։ «Այսօր իմ ազատ օրն է, գնում եմ Երևան, մարզպետի օգնական Պետրոսյան Արմենի անունից ինձ զանգահարում է դաշնակցականներից մեկը՝ Սամվել Դրմեյանը, թե մշակույթի տան տնօրենի հեռախոսահամարը կտա՞ք, ասում եմ կտամ, ի՞նչ հարց կա, բա գալու ենք քարոզարշավի։

Ասում եմ չե՞ս կարդացել Ընտրական օրենսգիրքը, մշակույթի տան տնօրե՞նն է  ձեզ տարածք տրամադրելու, բաց կարդա օրենսգիրքը, ծանոթացիր  քարոզարշավի կարգին, այսինքն արհարմարհում են համայնքի ղեկավարին, քանի որ Ազատանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ ես հաղթել եմ իրենց թեկնածուին։ Այն ժամանակ էլ նախընտրական քարոզարշավի ժամանակ Արմեն Ռուստամյանին բերեցին մեր գյուղ,  գյուղում 5 հոգի  մարդ կանգնեց կողքը, խայտառակ եղան տեղի դաշնակցականները, վերջը Արմեն Ռուստամյանը հեղինակավոր մարդ է, խմբակցության ղեկավար է, և ընդհանրապես ընդունելություն չեղավ այդ ժամանակ։

Հիմա քարոզարշավից ուղիղ 5 րոպե առաջ ինձ զանգում է դաշնակցական Սամվել Դրմեյանը, ասում է Պետրոսյան Արմենը գրությունը թողել էր ինձ մոտ, որ տայի ձեզ, գրությունն ինձ մոտ է, մենք ժամը 12-ին գալու են քարոզարշավի։ Ես խնդրեցի փոխանցել իր ղեկավարությանը, որ ոտքից գլուխ արհամարհված են, ուրեմն առանց համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելու քարոզարշավի դահլիճ են ուզում, ընդ որում,էլի եմ կրկնում, քարոզարշավից 5 րոպե առաջ։

Ասացի՝ ի՞նչ գիտեք, որ այլ քաղաքական ուժի չենք տրամադրե՞լ այդ դահլիճը, ինչո՞ւ եք ինձ վատ վիճակի մեջ դնում։ Ես մտածում եմ, որ եթե այս ձևով են քարոզարշավ կազմակերպում, ինչպե՞ս են Ազգային ժողով գնում։ Իմ պարտականությունների, լիազորությունների մեջ է մտնում բոլոր քաղաքական ուժերին և  թեկնածուներին քարոզարշավի ժամանակ հավասար պայմաններ ապահովելը, բայց դաշնակցականներն ասում են՝ մենք գրաֆիկ ենք կազմել, ասում եմ ձեր գրաֆիկի մասին գոնե 4-5 օր առաջ ինձ տեղյակ պահեիք, որ հանկարծ ուրիշի տրամադրած չլինեմ»,- դժգոհեց գյուղապետը։

Մենք պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, որը ՀՅԴ Շիրակի մարզի նախընտրական շտաբի պետն է, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, հեռախոսն անջատում էր։ Իհարկե, այս թեմայով կլսենք նաև նրան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Енок says:

    Դաշնակները Շիրակում միշտ էլ խայտառակվել են։հիմա էլ նույնն է լինելու։

    • Rafael says:

      Հովսեփ Սիմոնյանը իր շրջապատով վաղուց է վարկաբեկվել։ Պարոն Իկիլիկյան Դուք արդեն գիտեք, որ Հովսեփը չի կարող ձայներ հավքել ազգային ժողով գնալ, քանի որ նրանք ոտքից գլուխ արհամարված են։ Շուտով Արմեն Ռոստոմյանը նրան տուն կուղարկի։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031