Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության մարտի 11-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, թե իբր հայկական կողմի հրետակոծության արդյունքում մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Չինգիզ Հասանալի օղլու Աբասովը, ընդունեք որպես հակառակորդի բանակում, ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում, մահվան ելքով արձանագրված հերթական դեպք:
Նման ապատեղեկատվություն տարածելով՝ հակառակորդ երկիրը ևս մեկ անգամ անհաջող կերպով փորձել է սեփական բանակում առկա արատավոր բարքերի հետևանքով արձանագրված միջադեպը բարդել արցախյան զինուժի վրա:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն