Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻՖԱ-ն սպառնացել է ԱՄՆ-ին զրկել 2026 թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համար պայքարից

Մարտ 12,2017 10:04

Բրիտանական The Guardian-ը տեղեկացնում է, որ դրա պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանն է, որով սահմանափակվում է մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը երկրի տարածք:

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն նախազգուշացրել է, որ այդ փաստաթուղթը հիմք է տալիս չեղյալ համարել ԱՄՆ-ի ցանկացած հայտ: «Բոլոր երկրները, որոնք հավակնում են մասնակցել Մունդիալին, պետք է մրցավայր մեկնելու իրավունք ունենան: Այլապես, դա աշխարհի առաջնությունի չի լինի», – հայտարարել է Ինֆանտինոն: Նրա խոսքերով, Միացյալ Նահանգների վարչակազմի միգրացիոն քաղաքականությունը անհամատեղելի է սպորտային մրցումների անցկացման կանոնների հետ:

2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման պաշտոնական թեկնածուները դեռ չեն որոշվել: Հայտերի ներկայացման ժամկետը շարունակվելու է մինչեւ 2018 թվականի վերջ, իսկ քվեարկությունը կայանալու է 2020 թվականին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ City.AM-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031