«Թող հստակեցնի՝ «ԵԼՔ-ին մրցակից չեմ համարում» ասելով ի՞նչ ի նկատի ունի, ես էլ կասեմ՝ մենք իրեն մրցակից համարո՞ւմ ենք, թե ոչ»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով «ՕՐՕ» դաշինքի թեկնածու Սեյրան Օհանյանի հայտարարությունը, թե ինքը «ԵԼՔ»-ին մրցակից չի համարում, ասաց «ԵԼՔ» դաշինքի առաջնորդներից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Նա անդրադարձավ նաեւ երեկ Պաշտպանության նախկին նախարարի մեկ այլ դիտարկմանը, թե ինքը կարող է ՀՀ-ում առաջնորդել կտրուկ եւ կոշտ բարեփոխումները: «Նա հնարավորություն ուներ կոշտ եւ կտրուկ բարեփոխումներ առաջնորդել պաշտպանության նախարար եղած ժամանակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ