«Մենք այն եզակի ժողովուրդներից ենք, որոնք 25 տարի սահմանին մարտական հերթապահություն են իրականացնում: Տարածաշրջանի մարտահրավերներն այնքան մեծ են, որ ներքին կայունությունն անթույլատրելի է»,-Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Նա նկատեց, որ որոշ քաղաքական ուժեր նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի հարցին անդրադառնալով՝ խաղաղության հասնելու գաղափարն են մատնանշում. «Եթե խաղաղությունը 25 տարվա արդյունքը կորցնելն է, ապա դա խաղաղություն չէ, այլ պարտություն»:
Նախարարը բնակիչներին կոչ հղեց. «Թաղային՝ մանկության ընկերս ասում է՝ «թաղ փող է մտնում, ոչինչ, թող մտնի»: Բայց ժողովուրդը պետք է հասկանա., որ գումար տվողին հակառակ պետք է քվեարկել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ