Մանվել Եղիազարյանի խոսքերով՝ եթե ընտրությունների արդյունքում չհաջողվի փոփոխություններ գրանցվել, ապա պայքարը կշարունակվի
«Այս պայքարը մեզ համար մեկ ուրիշ պայքար է, այս պայքարը մեզ համար ստամոքսի պայքար չէ, այս պայքարը մեզ համար մարդ մնալու պայքար է»,- մարտի 11-ին Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի քարոզարշավի ընթացքում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նա ներկաներին հորդորեց չվախենալ, քանի որ հնարավոր է նույնիսկ 300 հոգով հաղթանակ բերել. «Սատանան այնքան սարսափելի չէ, ինչքան նրան ներկայացնում են: Հարկավոր է համախմբվել եւ ոչ մի բանից չվախենալ, որովհետեւ ինչպես «Արաբո»-ի նշանաբանն է ասում՝ կյանքից մահ մեկ վայրկյան է բաժանում: Դրա համար չի՛ կարելի վախենալ, չի՛ կարելի ստորանալ: Ամեն մեկդ պարտավոր է կողքինին ասել՝ զարթնի՛ր, քանի որ սա արդեն ժողովրդի հոգեվարքն է»:
Մանվել Եղիազարյանը հավելեց, որ եթե ընտրությունների արդյունքում չհաջողվի փոփոխություններ գրանցվել, ապա պայքարը կշարունակվի. «Մենք միասին կլինենք, կձեւավորենք նոր պայքար, պետք լինի՝ պարտիզանական պայքար կսկսենք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ