«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ակումբի պաշտոնական հեռուստաալիքին հայտարարել է, որ Անգլիայի գավաթի խաղարկությանը «Չելսիի» հետ հանդիպման ընթացքում խաղադաշտ է մտցնելու թիմի ուժեղագույն կազմը:
«Նախապատրաստվելու համար մենք երեք օր ունենք, իսկ հետո նորից ճամփորդելու ենք: Լոնդոն մեկնելու ենք առանց Զլատանի եւ խաղալու ենք այն ֆուտբոլիստներով, որոնք կան մեր տրամադրության տակ: Մենք թույլ կազմ դուրս չենք բերի, ինչպես երբեմն անում են ուրիշ ակումբներ: ՄՅՈՒ-ն այդպես վարվելու իրավունք չունի:
Եվրոպայի լիգան կարեւոր է մեզ համար, սակայն Անգլիայի գավաթը եւս հիասքանչ մրցաշար է: «Մանչեսթեր Յունայթեդը» «Մանչեսթեր Յունայթեդն» է, տիտղոսի գործող տիրակալը», – ասել է պորտուգալացի մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Goal.com-ի