Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն` Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները պատռելու առնչությամբ

Մարտ 11,2017 18:34

 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախընտրական կամ հանրաքվեի քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածում քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում փակցված քարոզչական պաստառները դիտավորյալ պոկելը, պատռելը կամ դրանց վրա գրառումներ կատարելն առաջացնում են տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու և վարչական դատարան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմում ներկայացնող մարմին է հանդիսանում իրավասու ընտրական հանձնաժողովը, թիվ 4 տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր դիմել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին` խնդրելով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածու Տիգրան Ուրիխանյանի քարոզչական պաստառները պատռող անձանց վերաբերյալ տեղեկություններ ունենալու պարագայում դրանք տրամադրել հանձնաժողովին՝ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնելու նպատակով:

ԿԸՀ մամուլի ծառայություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031