«Նախորդ ընտրությունների ՀՅԴ յոթ կետանոց ծրագրի քառասուն տոկոսն արդեն իսկ իրականացվել է՝ այն ամենը, ինչը վերաբերում է պետական կառավարման համակարգի փոփոխություններին: ԱԺ-ում ունեցել ենք հինգ տոկոս: Կա՞ հինգ տեղ ունեցող մեկ այլ քաղաքական ուժը, որը մեր չափ աշխատել է եւ արդյունք տվել»,-Աբովյան քաղաքի երաժշտական դպրոցում այսօր բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, քաղաքագետ Կիրո Մանոյանը:
Նա քաղաքացիներին կոչ արել ընտրել թիմ, ոչ թե վերջին պահին ձեւավորված դաշինքներին, որոնց ներկայացուցիչները ժամանակին տարաձայնություններ են ունեցել միմյանց հետ. «Որոշ կուսակցություններ անուններ են փոխել, բայց դեմքերը նույնն են մնացել: Իսկ մենք նման խնդիր չունենք՝ բաց ճակատով ենք»:
Կիրո Մանոյանը նաեւ բնակիչներին խնդրեց չտրվել նախընտրական խոստումներին. «Եթե կաշառք տան, դուք այդ կաշառքի տասնապատիկը հետ եք տալու՝ առաջիկա հինգ տարիներին»:
Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ ՀՅԴ-ն կողմ է Արցախի՝ ՀՀ-ի հետ միավորմանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ