Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հնդկաստանի կինոն եւ դեսպանը՝ Իջեւանում

Մարտ 11,2017 17:14

Մարտի 10-ին Իջեւան քաղաքի մշակույթի տանը մեկնարկեց հնդկական կինոյի ցուցադրության վեցօրյակ: Միջոցառմանը մասնակցում էր Հայաստանում Հնդկաստանի դեսպան  Յոգեշվար Սանգվանը՝ իր տիկնոջ հետ:  Միջոցառումը կազմակերպել էին  Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը  եւ  Իջեւանի «Գալիք» կրթարանը՝ Իջեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Քաղաքի  մշակույթի տան աշխատակից Գայանե Չապուխյանը, ով վարում էր հանդիսությունը, միջոցառմանը լավ  էր պատրաստվել: Նա օրվա խորհրդի, հայ-հնդկական դարավոր բարեկամության մասին  արտահայտվելու համար բեմ էր բարձրացել հնդկական ազգային տարազով՝ սարիով, Գայանեն ելույթ ունեցավ հինդի  լեզվով: Հնդկաստանի դեսպանը դրանից հաճելիորեն զարմացավ, ինչի մասին հայտնեց իր ելույթում: Իջեւանի «Գալիք» կրթարանում  2000 թվականից գործում է հինդի լեզվի ուսուցման խումբ:

Խմբի անդամների մի մասն այդ  լեզվի  իմացությունը խորացրել է Հնդկաստանում: Այդ խմբի  ուսուցչուհի Մանյա Արսենյանը  նույնպես վերապատրաստում է անցել Հնդկաստանում: «Գալիք»   կրթարանում ուսուցանում են նաեւ հնդկական  ազգային պարեր: Միջոցառման ժամանակ  հնդկական մենապարով հանդես  եկավ կրթարանի հնդկական պարերի պարուսույց  Մելինե  Մելիքյանը: Նա  ելույթ ունեցավ նաեւ  կրթարանի  պարի խմբի  սաների հետ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031