«ԵԼՔ» դաշինքի՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքում այսօր իրականացրած ընտրարշավի ժամանակ բակերից մեկում մի կին գովեց պատգամավոր, դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: «Ես սիրում եմ նրան՝ շա՜տ-շատ…»: Հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված տիկնոջ համակրանքը: «Ես վիրավոր ազատամարտիկ եմ, իրեն շատ եմ սիրում, հարգում եմ…»,-ասաց նա: Թե ինչ լավություն է պատգամավորն արել տիկնոջը, վերջինս ասաց՝ «կարեւոր չի»: Նաեւ չուզեց ներկայանալ:
Երբ ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցավ տիկնոջը բարեւելու, վերջինս նրան ասաց՝ «չես հիշում, բայց չեմ ուզում արտահայտվել»: «Լավ, ուրիշ անգամ»,-ժպտալով պատասխանեց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ