Իլհամ Ալիևն այսօր՝ մարտի 11-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդին, Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկին:
Ադրբեջանական լրատվամիջոցներից APA.az-ի հաղորդմամբ` Իգոր Պոպովը հայտնել է՝ չնայած նրան, որ Մինսկի խումբը ընդգրկում է նոր ներկայացուցիչներ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից, նրանց դիրքորոշումը Հայաստան- Ադրբեջան հարաբերությունների Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման վերաբերյալ մնում է անփոփոխ: Նա նշել է նաև, որ համանախագահները ցանկանում են բանակցությունները սկսել որքան հնարավոր է շուտ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկա դրությունն ու հեռանկարները:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ