Գագիկ Ծառուկյանն այսօր վարդենիսցիների հետ հանդիպումը սկսեց իր ավանդական խոսքերով, թե ոչ մի բանի կարիք չունի, բայց այսօր կանգնած է ժողովրդի կողքին՝ հանուն ժողովրդի բարեկեցության.
«Չեմ կարող ձեռքներս ծալած նստել, փափուկ կյանքով ապրել: Շատ լավ տեսնում եմ, որ բոլորի վիճակը վատ է: Լիարժեք տիրապետում եմ, զգում եմ՝ ինչ է անհրաժեշտ մեզ: Մարդիկ աշխատանք են ուզում, որ կարողանան իրենց տունը պահել: Ամեն ընտանիքից 2-3 մարդ վարկի տակ է, պետք է համակարգ փոխվի, որ կարողանանք օրենք փոխենք»,-ասաց Ծառուկյանը:
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը խոչընդոտում է իր քարոզարշավին. «Մուկուչյանը չի թողնում ժողովրդին հանդիպեմ՝ խոստումներ տամ իրենց հարցերը կարգավորելու համար, ասում է՝ դա ընտրակաշառք է: Ես ընտրակաշառք չեմ բաժանում, ժողովուրդ ջան, բայց Բանավանի խնդրին տեղյակ եմ, կկարգավորենք»:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև