«Հայաստանն արդեն մոտ 29 տարի է` ներառված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման գործում, որին պարտադրվել է ռազմական ագրեսիա՝ ի պատասխան ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իրացնելու փորձին»: Երևանում այսօր մեկնարկած «Վալդայ» բանավեճի միջազգային ակումբի արտագնա նիստում ելույթ ունենալով՝ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
ՀՀ Պաշտպանության նախարարն ընդգծեց, որ շփման գծում հայկական կողմի համար հիմքերի հիմքն է 1994թ. զինադադարի պահպանումը։
«Ցավոք, այսօր էլ ամեն օր այդ համաձայնությունը խախտվում է ադրբեջանական կողմից՝ դա և դիվերսիոն խմբերն են, և հրետանու պարբերական կիրառումն է: ՀՀ զինված ուժերն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը պարտադրված են պատասխան տալ, որպեսզի սառեցնեն տաք գլուխներն ու ընդգծեն այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհնարինությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը։
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում