Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն այլեւս չի՞ ընդունում «կոլեկտիվ սատարման» հայտեր. «Հրապարակ»

Մարտ 11,2017 11:55

«Արցախ» հայրենակցական միության ղեկավար, «Փեթակ» տոնավաճառի սեփականատեր Վարուժան Գրիգորյանը վստահեցրեց, որ առաջիկայում միությունն ընդլայնված կազմով որոշում կկայացնի ու դիրքորոշում կհայտնի՝ հայտարարությամբ։ Մինչդեռ նախորդ նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանին սատարելու համար միությունը Մելիք-Ադամյանի նիստերի մեծ դահլիճում էր համագումար արել եւ հրավիրել էր նաեւ Տարոն Մարգարյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։

«Ես իմ անձնական կարծիքով կարող եմ վստահեցնել, որ իմ աջակցությունը Սերժ Սարգսյանինն ու ՀՀԿ-ինն է։ Մենք համագումարի օրակարգ չունենք, բայց չեմ բացառում, որ վարչության նիստ լինի, համագումարի որոշում էլ կայացնենք»։ Վարուժան Գրիգորյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն իր «անցած ճանապարհով» միակ «անձնավորությունն» է, որ կարող է երկիրը զերծ պահել ցնցումներից․ «Իր փորձառությամբ, կենսագրությամբ Արցախի ու Հայաստանի հարցը տանել դեպի ապագա»։

Բայց այս ընտրապայքարում Սերժ Սարգսյանը միակ ղարաբաղցին չէ, պաշտոնաթող նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդդիմադիր հայտ է ներկայացրել ու բարձրաձայնում է Արցախի հակամարտության հարցում գործող իշխանությունների թերացումների մասին։ «Արցախ» հայրենակցական միության նախագահն արձագանքեց․ «Քաղաքական գործընթացներն այնպիսի բարդ աշխատանք են, որը որ դեռ չի նշանակում ինչ-որ պաշտոն զբաղեցնել, հետո հանդես գալ իբրեւ փորձառու քաղաքական գործիչ։ Դրանք իրարից շատ տարբեր են»։ Փաստորեն, լուրջ չէ՞ Օհանյանի քաղաքական հայտը։ «Ես ոչ մեկին անլուրջ չեմ համարում, բայց կարծում եմ՝ քաղաքականություն վարել պետության մակարդակով դեռեւս չի նշանակում ինչ-որ տեղ բարձր պաշտոն զբաղեցնելը, դա բավարար չափանիշներ է»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031