Լրահոս
Օրվա լրահոսը

Նման տեսարաններ դիտող իշխանավորները պետք է ամոթից ուղղակի գետինը մտնեին. «Հրապարակ»

Մարտ 11,2017 11:23

Այս քարոզարշավը օր օրի բացում է մեր «խոհանոցը»՝ ցուցադրում մեր բոլոր հիվանդություններն ու խոցերը, բոլոր արատներն ու սխալները, որ տարիներ շարունակ կոծկել ենք։ Մի տեսակ կարծես քողը բարձրացնում է այն կեղծիքի, երեսպաշտության, ծածկադմփոցի վրայից, որը տարիներ շարունակ իրականացրել է իշխանությունը, եւ որը տարիներ շարունակ թույլ ենք տվել մենք՝ հասարակության անդամներս։

Այս խեղճ ու չքավոր մարդիկ, որոնք պաշարում են Ծառուկյանին եւ աղերսագրեր հանձնում, մեր ամոթն են, մեր չարածի, մեր գործած հանցանքների, մեր անտարբերության ապացույցը։ Նման տեսարաններ դիտող իշխանավորները պետք է ամոթից ուղղակի գետինը մտնեին, մինչդեռ էկրանների առաջ գլուխներն են տարուբերում եւ ծպծպացնում՝ մեղադրելով մարդկանց անգրագիտության, անխելքության, ծախվածության մեջ։ Մարզեր գնացող քաղաքական գործիչները, որոնց դեմը կտրած գյուղացին ասում է՝ «Տղայիս 3 տարի էր մնացել, որ ուղարկեին թոշակի, ազատել են աշխատանքից, ո՞նց կլինի դրա վիճակը՝ ուսանող երեխա ունի», իսկ նախկին պաշտոնյան, ով այսօր ընդդիմության շարքերն է համալրել, ոչ թե մեղավոր է զգում իրեն ու ներողություն խնդրում մարդուց, այլ, իրավիճակից օգտվելով, ասում է․ «Մենք կգանք իշխանության, մի բան կլինի»։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031