Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին. Եվրախորհրդարանի փոխնախագահ. 168 ժամ

Մարտ 11,2017 11:12

«Իհարկե, ընտրախախտումները չեն օգնի ՀՀ-ԵՄ հարաբերություններին և կարող են հանգեցնել տարաբնույթ հետևանքների, այդ թվում՝ սահմանափակելով Հայաստանի մասնակցությունը, ասենք՝ ԵՄ մի շարք ծրագրերի։ Բայց ես չեմ կարծում, որ ամեն բան կհասնի դրան»,- ասել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի  փոխնախագահ, եվրոպացի քաղաքական գործիչ Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով Հայաստանում ապրիլի 2-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին։

Նա տեղեկացրել է, որ հայաստանյան ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նախկինում,  և, թեև ոչ կատարյալ, դրանք կազմակերպված են եղել՝ ըստ կանոնների, և, ընդհանուր առմամբ, հավուր պատշաճի։ Ուստի եվրոպացի պատգամավորը լիահույս է, որ  հայաստանյան գալիք ընտրությունները չափանիշերն էլ ավելի կբարձրացնեն։

«Սա շատ կարևոր հանգրվան է երկրի համար, երբ  սահմանադրական կարգավորումները կսկսեն գործել նոր խորհրդարանի ձևավորումից հետո։ Ընտրություններին՝ որպես Եվրոպական խորհրդարանի փոքրիկ դիտորդական առաքելության ներկայացուցիչ, կլինեմ Երևանում»,- ասել է Չարնեցկին։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031