Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն քաղաքական ապաստան է փնտրում Մոսկվայում. «Ժամանակ»

Մարտ 11,2017 10:23

Բաքվի հայտարարությունը վկայում է, որ միջազգային հանրությունը կամ միջնորդները Ադրբեջանին ոչ թե պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը՝ ինչպես մի քանի ամիս առաջ հայտարարել էր Ալիևը Ադրբեջանում իր ելույթներից մեկի ընթացքում, այլ ըստ էության պահանջում են ճանաչել ստատուս-քվոն: Համենայնդեպս հենց դա է բխում պաշտոնական Բաքվի նախօրեին արած հայտարարությունից, որ տարածել է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը:

Ընդ որում, այդ հայտարարության տարածումն ինքնին վկայում է, որ Ադրբեջանը ներկայումս գտնվում է մի վիճակում, երբ ուղղակի ստիպված է տալ նմանօրինակ բացատրություններ: Այսինքն՝ սա ինչ-որ իմաստով դիվանագիտական անկյուն քշվածի քայլ է, որը, սակայն, մի կողմից, գոհացուցիչ լինելով հայկական շահերի տեսանկյունից, մյուս կողմից, իհարկե, պետք է զգոնացնող լինի անվտանգության տեսանկյունից: Բանն այն է, որ անկյուն քշվածի կարգավիճակը որոշակիորեն անկանխատեսելի է դարձնում առանց այդ էլ անկանխատեսելի Բաքվին և դժվար է ասել, թե ինչ ավանտյուրայի կարող է գնալ Ալիևը անկյունում փակված լինելու պարագայում:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ալիևը ներկայումս ակտիվ ելքեր է փնտրում Ռուսաստանի ուղղությամբ: Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը ընթացիկ տարում արդեն երկրորդ անգամ է այցելում Մոսկվա և երկրորդ անգամ հայտարարում Ռուսաստանի հովանու ներքո արտգործնախարարների հանդիպման սպասման մասին: Հայաստանի արտգործնախարարն էլ երկրորդ անգամ հերքում է այդ հանդիպման մասին տեղեկատվությունը: Իսկ խնդիրն այն է, որ Ադրբեջանին անկյունից դուրս կարող է բերել միայն Ռուսաստանը, եթե Հայաստանին բերի այսպես ասած եռակողմ հանդիպման:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031