Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բազմասեր Առաքելյանը համոզե՞լ է իր կողմից ծեծի ենթարկված դաշնակցականին. «Ժողովուրդ»

Մարտ 11,2017 10:13

Ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Արագածոտնի մարզի Փարպի գյուղում կոալիցիոն գործընկերների` ՀՀԿ եւ ՀՅԴ թեկնածուների կողմնակիցների ծեծկռտուքի կապակցությամբ: Հիշեցնենք` փետրվարի 26-ին ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից Բազմասեր Առաքելյանն իր կողմնակիցների հետ ծեծի էր ենթարկել ՀՅԴ-ական համագյուղացուն այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր ընտրություններում դաշնակցության օգտին աշխատելու մասին:

Հայտնի դարձավ, որ քրեական գործ չի հարուցվել` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4 կետի համաձայն` բացակայում է դիմողի բողոքը: Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ ՀՅԴ-ականները, լինելով տուժող կողմ, այլեւս չեն ցանկանում խոսել միջադեպի մասին:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031