«Սաղ էլ մե կորիզ են, ձեն են խլում: Ժողովրդի մասին մտածող չկա: Լավ ա էդ Ռուսաստանն էլ կա, թե չէ սովից կոտորվելու էինք: Հըմի, որ դրանք ասում են՝ աշխատատեղ ենք բացելու, թոշակ բարձրացնելու, էս 20 տարի է՝ էդ ենք լսում, բայց կա՞, չկա»,- Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ են բողոքում: «Գնանք ընտրության, չգնանք, մեկ ա՝ «վլասծը» չի փոխվելու, էլի մնալու է մի կուսակցության ձեռում, գիտենք՝ ում, էն որ հիմա էլ իրանք են»,- հոգոց հանելով ասում էին մարտունեցիները:
Գեղամավան գյուղի բնակիչներն էլ համոզված էին, որ իրենց գյուղում էլ «վլասծը» չի փոխվելու. դաշնակցական գյուղապետի որդին՝ պատգամավորի թեկնածուն, իրենց գյուղում ավելի շատ ձայն կհավաքի. «Բա ումը տանք ձեն, մեր գյուղի տղա ա, մեր աչքի առաջ մեծացած»:
Գեղարքունիքի մարզի նախընտրական տրամադրությունների ու բնակիչների
վրդովմունքի մասին մանրամասները կարդացեք:
Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
10,03.2017