Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Օհանյանի ասած՝ Սաակաշվիլու փոփոխություններն Աբխազիան եւ Օսեթիան կորցնելն էր, ապա ես չեմ ուզում այդպես». Շարմազանով

Մարտ 10,2017 23:52

«Նման ուշադրության արժանանալը խոսում է տեսահոլովակի հաջողության մասին: Եթե հանրությունը խոսում է դրա մասին, ուրեմն այն իրականացրել է իր քարոզչական գործառույթը: Մնացյալը մարդու ազատ կամարտահայտությունն է»,-ՀՀԿ նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ապա` նա մեկնաբանեց «ՕՐՕ» դաշինքի թեկնածու, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունը, թե «ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան». «Իր խղճին եմ թողնում, իր որոշելիքն է: Մինչեւ պաշտոնանկությունը նրա կողմից չեմ լսել հրապարակային հայտարարություն կամ ակնարկ, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ: Իր պաշտոնանկությունից հետո էլ, կարծես թե, նոր դատապարտյալներ չունենք»:

Շարմազանովն անդրադարձավ նաեւ Օհանյանի այսօրվա հայտարարությանը, որ ՀՀ-ին պետք են կտրուկ եւ կոշտ փոփոխություններ, ինչպիսիք իրականացրեց Սաակաշվիլին. «Նայած՝ ո՞վ եւ ի՞նչ է հասկանում «Սաակաշվիլու փոփոխություններ» ասելով: Եթե փոփոխություններն Աբխազիան եւ Հարավային Օսեթիան կորցնելն էր, ապա նման փոփոխություններ ես չեմ ուզում: Եթե կոռուպցիայի դեմ պայքարն է, լայնամասշտաբ փոփոխությունները, մենք էլ պատրաստ ենք դասեր քաղել թերություններից եւ առաջ գնալ»:

Լրագրողի նկատառմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՊՆ Վիգեն Սարգսյանը խուսափում են լրագրողների հետ զրույցներից, ՀՀԿ խոսնակն այսպես արձագանքեց. «ՀՀԿ ղեկավար կազմի որեւէ ներկայացուցիչ չի խուսափում հարցուպատասխանից: Վարչապետն առայժմ իր հանդիպումներն անցկացնում է ժողովրդի հետ ինտերակտիվ շփումներով»:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, Շարմազանովի փոխանցմամբ՝ նախագահն առաջիկայում օրենքով սահմանված կարգով իր ուղերձները կհաղորդի հանրությանը:

ԿԸՀ-ի կողմից Գագիկ Ծառուկյանին ուղղված զգուշացումներին էլ  Էդուարդ Շարմազանովը գնահատական չտվեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031