Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանի գաղտնի այցը Գյումրի

Մարտ 10,2017 23:23

Այսօր կեսօրին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու ոստիկանության բոլոր բաժինների՝ «Կումայրի», «Մուշ», Արթիկի, Անիի, Աշոցքի, Ամասիայի ղեկավարները։

Ոստիկանապետը, ըստ մեր աղբյուրների, գոհ է մնացել Շիրակի մարզում հանցագործությունների բացահայտման ցուցանիշներից։ Մոտ մեկ ժամ տևած խորհրդակցության ընթացքում Վլադիմիր Գասպարյանը խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրություններից՝ մանրամասն բացատրելով ոստիկանների համար գրված ուղեցույցի կետերը, թե ընտրատեղամասերում ոստիկանները ինչ դեր ունեն, մեկնաբանել է հանձնաժողովի նախագահների պահանջն ու ոստիկանների անելիքը։ Խորհրդակցությանը ոչ մի լրատվամիջոց չի մասնակցել, նրանցից, փաստորեն, այցը գաղտնի է պահվել։

Մենք, Վլադիմիր Գասպարյանի հեռացող մեքենան տեսնելով, նոր միայն տեղեկացանք, որ նա եղել է ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում։ Ոստիկանների ասելով, ոստիկանապետի այցի մասին իրենք տեղեկացել են առավոտյան։ Նրանց հաղորդել են, որ ոստիկանապետը ժամը 13․00-ին պիտի գա խորհրդակցություն անցկացնելու, թեև ահագին ուշացել է։

Փոխարենը, մեր աղբյուրների տեղեկացմամբ, Վլադիմիր Գասպարյանի այցի ու նրա գրաֆիկի մասին քաջատեղյակ է եղել ոստիկանության «Կումայրի» բաժնի մշտական հաճախորդ կանանցից մեկը, որը ճիշտ ժամին հայտնվելով մարզային վարչությունում՝ մարզպետի ու Շիրակի ոստիկանապետի հետ շտապել է դիմավորել ՀՀ ոստիկանապետին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031