Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղ Չարենցավանն ինքն ա կերել». Չարենցավանցիները՝ Վարդան Այվազյանի մասին (Տեսանյութ)

Մարտ 10,2017 23:33

Այսօր Կոտայքի մարզում ՕՐՕ դաշինքի քարոզարշավն էր: Հանրահավաքի վայրից քիչ այն կողմ տեղադրված էր ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի գովազդային մեծ ցուցապաստառը: Ինչպես հայտնի է, Այվազյանը  1995-1996-ին եղել է Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ, 1996-1999-ին` Չարենցավանի քաղաքապետ:

Հիմա էլ ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային համակարգով նա առաջադրվել է Կոտայքի մարզում: Չարենցավանցիները վստահեցնում էին, որ Այվազյանն իրենց մոտ ձայն չունի, ոչ մի լավ բան նրանից չեն տեսել. «Սաղ Չարենցավանն ինքն ա կերել»:

1991-1995-ին Վարդան Այվազյանը եղել է Չարենցավանի հացի գործարանի տնօրեն:  Չարենցավանցիները բողոքում էին, որ այդ ժամանակ սկի հաց էլ չէին կարողանում իրենից առնել: Մեկ ուրիշ չարենցավանցի էլ բորբոքվեց, թե զարմանալի է՝ ինչի՞ համար են նրանք ընտրվել «դեպուտատ».

«Ընտրում ենք, որ գաս մի անգամ ժողով անես, հավաք անես: Նրանք սկի մեզ բարեւ էլ չեն տալիս: Ամեն մեկն իր համար է: Ի՞նչ են արել ժողովրդի համար: ՀՀԿ-ն ի՞նչ է արել, թոշակս էլ է կտրել, թոշակ էլ չի տալիս մեզ: Ամենքն իր ջեբի համար է, կիր ջիպի համար: Դեպուտատ ո՞վ է ճանաչում՝, դեպուտատն ո՞վ է: Գալիս են, 5 տարին մեկ տարածքներ են վերցնում, մի քանի հոգով ման են գալիս, թե դեպուտատ ենք դառնում: Ում է պետք էդ դեպուտատը, մենք առանց դեպուտատի էլ ենք ապրում, մեզ դեպուտատ պետք չի»:

Նա հույս ուներ, որ գոնե ՕՐՕ դաշինքը իրենց հարցերը կլուծի, իսկ մյուսները, նրա խոսքերով՝ «միայն իրենց ջեբերն են ուռացնում»:

Բնակիչներից մեկի խոսքերով՝ «Զինվորի տեղը չգիտեն մինչեւ նրա 18 տարեկանը լրանալը: Հենց 18-ը լրանում է՝ ձեռքը դնում են վրան: Գնաց բանակ, եկավ, էլի խաբար չեն ունենում նրանից՝ աշխատում է, չի աշխատում: Չարենցավանում ի՞նչ աշխատանք կա, ոչ մի բան»:

Մենք հիշեցրինք, որ ՕՐՕ դաշինքը խոստանում է, որ 18 տարեկաններին առաջնագիծ չի տանելու՝ նա արձագանքեց՝ շատերն են լավ-լավ խոսքեր տվել, բայց գնում են ու մոռանում են:

Չարենցավանցիներից մեկին հետաքրքրում էր, թե ինչու են Սեյրան Օհանյանին ազատել ՊՆ նախարարի պաշտոնից: Մեր դիտարկմանը, որ հավերժ չէր պաշտոնավարելու՝ նա արձագանքեց. «Ինչի Սերժ Սարգսյանը հավե՞րժ է, որ հավերժ ինքն է: Որ մի մարդ բանակ էլ չի գնացել, նրան բերել է ՊՆ նախարար, իսկ էն մարդը, որը ռազմական սովորած, կրթություն ունի՝ նրան հանել է: Ինչի՞ համար»:

Մեր հարցին՝ Սեյրան Օհանյանի մեղքը ինչո՞ւմ է, որ իրեն ազատել են՝ նա պատասխանեց. «Մեղքը գիտեք որն է, որ գեներալներին թողել է՝ քառօրյա պատերազմում տանկի մեջը սալյարկայի փոխարեն ջուր են լցրել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Տիգրան says:

    Հարգելի՛ քաղաքացի,եթե դուք կամ ձեր հարազատը չի մասնակցելու 2017 թ․ ապրիլի 2-ի ԱԺ ընտրությանը,կատարեք նշում դրա մասին
    https://citizenobserver.am/hy/elections/register համակարգում՝ նպաստելով նրա փոխարեն կատարված քվեարկության բացահայտմանը։
    Ընտրացուցակներում Ձեր անունը կա թե ոչ կարող եք ճշտել հետևյալ՝ կայքում https://www.elections.am/votersreg/
    Մեկ ընտրողի քվեի կեղծումով պետությանը (քաղաքացիներին) պատճառվում է 10 000 դոլարի նյութական,մարդկային կյանքերի և
    տարածքների կորուստ։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031