Մարտի 10-ին Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում բացվեց Նոյեմբերյան քաղաքից նկարչուհի Ալինա Անանյանի նկարների ցուցահանդեսը, որը կրում էր «Գարնան շունչը» անվանումը:
Սա նկարչուհու աշխատանքների թվով 5-րդ ցուցահանդեսն էր: Այն նվիրված էր կանանց միջազգային տոնին:
Ցուցադրված էին Ա. Անանյանի գրաֆիկական ստեղծագործությունները, բատիկա տեխնիկայով արարված նկարներ, դիմակների հավաքածու, մակրամե գործեր: Այցելուները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին բազմաժանր, բազմաշերտ, կատարողական վարպետության արգասիք ստեղծագործությունների նկատմամբ:
Կարդացեք նաև
Գեղեցիկ ցուցահանդեսի առթիվ Ա. Անանյանին շնորհավորեցին եւ նրա արվեստը բարձր գնահատեցին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, քանդակագործ Արմեն Գոգինյանը, Նոյեմբերյանի «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը, Նոյեմբերյանի հիմնական դպրոցի ուսուցչուհի Արմինե Վարղամյանը եւ ուրիշներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ