«Հայաստանն ու Հունաստանն անցել են գրեթե նույն ճանապարհներով, ունեցել են պատմական ծանր դեպքեր: Բայց երկրիս անունից կարող եմ ասել, որ Հունաստանը ցանկանում է էլ ավելի հզոր կապեր ստեղծել Հայաստանի հետ, որպեսզի երկու երկրների ժողովուրդներն էլ ավելի լավ ապագա ունենան»,- ասաց Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը մարտի 10-ին ԵՊՀ-ում կայացած հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Հունաստանի ԱԳ նախարարը խոսեց իր երկրի արտաքին քաղաքականության, Հայաստանի ու Հունաստանի կապի հեռանկարների, ինչպես նաև կրթության ու զարգացող տեխնոլոգիաների մասին:
Հանդիպման ժամանակ Նիկոս Կոցիասին շնորհվեց ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում, որից հետո նախարարը պատասխանեց մի շարք հարցերի:
Կարդացեք նաև
Հարցին, թե արդյոք հնարավոր է հայ ուսանողներին Հունաստանի որևէ համալսարանում կրթաթոշակներ հատկացնել կամ փոխանակման ծրագրեր իրականացնել, նախարարը դրական պատասխան տվեց:
Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ