Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Հայաստանը, եթե չլիներ Եվրասիական տնտեսական միության անդամ, ավելի լավ վիճակում կլիներ

Մարտ 10,2017 22:33

«Երկիրը կոլապսի մեջ է, երկիրը անվճարունակ է, մի կերպ նոր պարտքեր վերցնելով «յոլլա են գնում»»,- մարտի 10-ին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի՝ խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպած միջոցառման ընթացքում ասաց Ազատ դեմոկրատների ցուցակով պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Նա նշեց, որ պետությունը չունի բոլորին կրթելու հնարավորությունը. «Մեզ մոտ նույնիսկ բարձրագույն կրթության պետական պատվերը պետք է լինի վարկով՝ 0.1 տոկոս, եւ երբ որ մարդը պետպատվերով բարձրագույն կրթություն է ստանում, Հայաստանը կարող է լքել, եթե 8 տարի աշխատել է երկրում: Չհասկացանք՝ անցած տարի գնացել է 49 հազար մարդ: 49 հազար մարդկանց 30 հազարը ունեցել են բարձրագույն կրթություն: Ամեն մեկի կրթությունը ներքին գներով մոտավորապես 10 հազար դոլար է»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ կարծում է, որ «Ազատ դեմոկրատներին» մրցունակ ծրագիր կունենա իշխող Հանրապետականը, սակայն այդ կետերը նրանց ծրագրում չկան: Նրա խոսքերով՝ Հայաստանը, եթե չլիներ Եվրասիական տնտեսական միության անդամ, ավելի լավ վիճակում կլիներ. «Մի՛ մոռացեք, որ մենք այդ նույն երկրների հետ 2011 թվականից ազատ առեւտրի գոտում ենք գտնվում: Առեւտրում ոչինչ չի փոխվել, անմաքս առեւտուր է եղել: Հիմա, սկզբից մենք կողմ չենք եղել, դեմ ենք եղել Եվրասիական տնտեսական միությանը, բայց 2016 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ մի ահավոր իրադարձություն. Հայաստանը՝ առանց դիտողություն անելու ստորագրեց Եվրասիական տնտեսական միության նոր մաքսային օրենսգիրքը: Համաձայն այդ օրենսգրքի՝ այս տարվա հուլիսի 1-ից արտոնությունները վերանում են: Մենք ինչո՞ւ պետք է Իրանից դիզվառելիք բերենք ու հսկայական մաքսատուրք վճարենք, ինչո՞ւ, մեր հարեւանն է, մեր հարմար գործընկերն է: Եթե Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես Եվրամիությունը համաձայնի, որ Հայաստանը ազատ առեւտրի գոտում է ե՛ւ Իրանի, ե՛ւ Եվրամիության, ե՛ւ երրորդ աշխարհի երկրների, ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ, բայց դա անհնարին է»:

Հրանտ Բագրատյանը հավելեց, որ ավելի լավ է հիմա դուրս գալ ԵԱՏՄ-ից, քան հետո. «Դուրս գալով մենք կմնանք ազատ առեւտրի գոտու մեջ: Իսկ եթե ասում եք՝ բա, դրանից հետո կտեսնեք, թե Ռուսաստանը ինչ կանի, լսե՛ք սպառնալիքով միություններ չեն լինում: Ավելի լավ է հիմա, քան թե հետո, հիմա ազնվորեն խոսենք, թե այս ուր եք մեզ տանում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031