Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանին խաղաղության այգի հիմնելով՝ Տաբակյանն ադրբեջանցիներին խաղաղության ուղերձ է հղում

Մարտ 10,2017 22:22

Լիբանանահայ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի  Ջորջ Տաբակյանը Իջեւանի տարածաշրջանի  Բերքաբեր գյուղում, հայ-ադրբեջանական սահման հանդիսացող Ջողազի ջրամբարի աջ ափին բերքաբերցիներից երկարաժամկետ վարձակալության վերցրած 3000 քառակուսի մետր տարածքը հերկել ու այնտեղ խաղաղության այգի է հիմնելու:

Երեւանում բնակվող, սակայն ինչպես ինքն է ասում՝ սրտով Տավուշի մարզում գտնվող Տաբակյանը մի քանի օրից կտնկի արքայանարնջի 300 ծառ, որոնցից յուրաքանչյուրը կկրի այն մարդկանց անունը, ովքեր իրենց կյանքը ու գործը նվիրել են հայ ժողովրդին, Հայաստանի անվտանգությունը:

«Արար» հիմնադրամի գործադիր տնօրեն, «Սահման» ՀԿ համահիմնադիր Ջորջ Տաբակյանը հայտնեց, որ նպատակ կա ծրագիրն ընդարձակելու: Նրան հարցրինք՝ չե՞ք վախենում, որ ադրբեջանական զինուժը կգնդակոծի խաղաղության այգին: Նա ասաց, որ նրանք կարող են դա անել, բայց իրենք այդ ծրագիրն իրականացնելու են:

Ջ. Տաբակյանը հայտնեց, որ խաղաղության այգի հիմնելով՝ փորձում է խաղաղության կոչ ուղղել ադրբեջանցիներին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031