Մարտի 10-ին ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը հանդիպում ունեցավ Եվրոպական Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Դեյվիդ Մքալիսթերի հետ:
Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքի և ծրագրերի վերաբերյալ: Պարոն Մքալիսթերը կարևորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջերս Բրյուսել կայացած այցը և, մասնավորապես, ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը:
Զրուցակիցներն անրադարձան ընթացիկ տարվա ապրիլին Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների կարևորությանը: Այդ համատեքստում ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը նշեց, որ Եվրոպական Խորհրդարանի դիտորդական առաքելությունը կմասնակցի ընտրությունների միջազգային դիտորդական աշխատանքներին:
Կողմերը քննարկեցին նաև միջխորհրդարանական հարաբերություններին և փոխայցելություններին առնչվող հարցեր:
Կարդացեք նաև
Զրուցակցի խնդրանքով` ՀՀ դեսպանն անրադարձավ նաև տարածաշրջանային զարգացումներին, տեղեկացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված վերջին զարգացումների մասին:
ՀՀ ԱԳՆ